ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) նախընտրական ցուցակում ընդգրկվել են նաև 10 այլազգի ներկայացուցիչներ։ Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությամբ պարտադիր է ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է՝ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների համար ՔՊ նախընտրական ցուցակը ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ ցուցակում ներառված են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Մասնավորապես՝
• եզդիական համայնքից՝ Ռուստամ Բաքոյան և Նամատ Նամաթյան,
• ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկով, Վալերի Շչուկին և Աննա Սանդիկովա,
• ասորական համայնքից՝ Արսեն Միխայելով, Ֆելիքս Միրզոև և Կոնստանտին Իվանով,
• քրդական համայնքից՝ Կնյազ Հասանով և Ռոման Ահմեդով։
Նշենք, որ այժմ ՔՊ խմբակցության պատգամավորներ են Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Կնյազ Հասանովը:
Սոնա Գրիգորյան





























