Armenian text to speach

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում, թվով 78 խախտում. ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում, թվով 78 խախտում, ասուլիսի ժամանակ ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

«Առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ եւ Սեւան համայնքներում։ Խախտումներից 13-ը ընթացակարգային են եղել, ընտրողների վարքագծի վերահսկողության կամ ուղղորդման 7 դեպք է արձանագրվել, գտնվելու իրավունքի խախտման՝ 22 դեպք։

«Անկախ դիտորդը» հանցանքի մասին 2 հաղորդում է ներկայացրել, որից մեկը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հատկանիշներով։ Դեպքը եղել է Աշտարակի 17/6 տեղամասում, որտեղ հայրը քվեարկել է որդու անձնագրով, գնացել, հետո տեղամաս է եկել որդին, սարքը ցույց է տվել կրկնաքվեարկության փորձ, տեղամաս են հրավիրվել ոստիկաններ։ Մյուսն հաղորդումը քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է․ Աշտարակի 17/5 տեղամասում երեք անձ քվեարկել են այնպես, որ տեսանելի լինի իրենց քվեարկությունը», ասել է նա։




Մամուլի Տեսություն

Լրահոս