Armenian text to speach

«Ozon» և «Wildberries» մարկետփլեյսերը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհատ ձեռնարկատեր Շուշանե Մկրտչյանը գրում ․

«Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության,երեկվանից` մի քանի ժամում։ Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

Սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր ալիք, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։
Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։
Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին(
չեմ ասում ճնշված հարկային պայմանները)։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները։
Այս դեպքում անգամ պետական մակարդակով պարզաբանումը, հայտարարությունը նույնպես աջակցություն է։
* Թարմացում` Օզոնն էլ
Շնորհավոր մայիսի 1»։



Լրահոս