Armenian text to speach

Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով 2618 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 32 մարդ է զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ վիրավորվել է ևս 74 լիբանանցի։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2618-ի, իսկ վիրավորների թիվը՝ 8094-ի», – ասվում է հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ զոհերի թիվը կաճի առաջիկա ժամերին, քանի որ Իսրայելը շարունակում է հարձակվել շիական «Հըզբոլլահ» կազմակերպության հենակետ հանդիսացող բնակավայրերի վրա։




Լրահոս