
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը ևս հանդիպել է ակցիայի մասնակիցներին` իր հերթին նշելով, որ Ա. Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ակցիայի մասնակիցներին և քննարկել նրանց հուզող բոլոր խնդիրները: Ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ, իսկ քննարկումները, հատկապես կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, հարկ է կազմակերպել աշխատանքային միջավայրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն