Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը հավատարմագրում է անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօրմեկնարկել է փորձագիտական խմբի այցը ՖԿՀՊԻ: Մարտի 21-24-ը փորձագետները հանդիպում քննարկումներ կունենան ուսումնական հաստատության ռեկտորի,պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների հետ, կիրականացվիփաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ Կրթական բարեփոխումների և որակի վարչության պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ  Մկրտիչ Ավագյանը:Փորձագիտական խմբի մյուս անդամներն են բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ  Սոնա Սարգսյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ ԳայանեՄարմարյանը, Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) գլխավոր քարտուղար  Յոհան Քլոթը, Հայաստանում ֆրանսիականհամալսարանի Կառավարման ֆակուլտետի ուսանող Դավիթ Պետրոսյանը:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփիարդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:




Լրահոս