Armenian text to speach

Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի Քվետա քաղաքում զինվորական անձնակազմ տեղափոխող հատուկ գնացքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, մոտ 47 մարդ վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պակիստանի անվտանգության ծառայության աղբյուրը։

«Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի, 47 վիրավոր կա։ Սա միայն նախնական տեղեկատվություն է. փրկարարական գործողությունը շարունակվում է», – ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ էին։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ գնացքը կանգ է առել՝ լրացուցիչ վագոններ կցելու համար, որոնք նախատեսված էին Կուրբան Բայրամ տոնի համար տուն վերադարձող զինծառայողների ընտանիքների համար։




Լրահոս