Armenian text to speach

Անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար Պակիստանում ոստիկանությունը ձկնորսական ցանցեր է տեղադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի Հանգու շրջանում ոստիկանությունը դրոնների հարձակումներից պաշտպանվելու համար ոստիկանական հենակետերի վրա ձկնորսական ցանցեր է տեղադրել։ Ցանցերը տեղադրվում են հենակետերի տանիքների և պատերի միջև՝ դրոններին որսալու կամ դրանց պայթյունի հետևանքով առաջացող բեկորների ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Մեկ հենակետը նման ցանցով ծածկելու համար անհրաժեշտ է մոտ 400 հազար պակիստանյան ռուփի՝ շուրջ 1 435 դոլար։ Համակարգը տեղադրվել է նաև նահանգի այլ խոցելի շրջաններում։

Ոստիկանության այս քայլը կապված է զինված խմբավորումների կողմից դրոնների և քվադրոկոպտերների կիրառման աճի հետ։ Հանգուում այս տարի առնվազն 16 հարձակում է գրանցվել։

Անի Վարդանյան




Լրահոս