Armenian text to speach

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով նոր բեռ է տեղափոխվելու․ հայտնի է, թե ինչ ապրանքներ են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան հերթական տարանցիկ բեռնափոխադրումն է իրականացվելու։

Trend գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 29-ին Բալաջարի կայարանից դեպի Բեուք-Քեսիք կուղարկվի 4 վագոն ցորեն՝ ընդհանուր 280 տոննա քաշով, ինչպես նաև 4 վագոն պարարտանյութ՝ ընդհանուր 277 տոննա քաշով։

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով արդեն տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Լրատվամիջոցները նաև նշում են, որ տարանցիկ բեռնափոխադրումներին զուգահեռ շարունակվում է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 10 հազար տոննա դիզվառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։

Անի Վարդանյան




Լրահոս