Armenian text to speach

Ռուսաստանի նախագահի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի և Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, նրանք կարող են հիանալի կերպով զրուցել գագաթնաժողովի շրջանակներում»,– նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Մհեր Գրիգորյանի հանդիպումը չի բացառվում․ «Եթե նրանք նպատակահարմար գտնեն, ապա նրանք կհանդիպեն»։
Պեսկովը նաև ընդգծել է, որ այժմ սկսվում է գագաթնաժողովը նեղ կազմով, որտեղ կքննարկվեն առավել զգայուն թեմաները։

Անի Վարդանյան




Լրահոս