Իտալիան մոտ 100 զինվորական և մի քանի կործանիչ կուղարկի Ռումինիա՝ մասնակցելու Ռումինիայի զինված ուժերի ուսումնական առաքելությանը, հաղորդում է «Repubblica» թերթը։
Հղում անելով կառավարության աղբյուրներին՝ հրատարակությունը հայտնել է, որ գործողությունը կսկսվի հունիսի 15-ին և կտևի առնվազն մեկ ամիս։ Փոքր խումբն արդեն գտնվում է Ռումինիայի ռազմաբազայում։
Ինչպես նշում է La Repubblica-ն, սա ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելություն չէ, այլ ռումինական զորքերի համար առանձին ուսումնական ծրագիր։ Այն տեղի կունենա Կոնստանզա քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայում, որտեղ տեղակայված են նաև մոտավորապես 4500 ամերիկացի զինվորներ։
«Սա նախապես պլանավորված, թեև հրապարակայնորեն չբացահայտված գործողություն էր, որն էլ ավելի հրատապ դարձավ Գալաթիում տեղի ունեցած պայթյունից հետո», – գրում է թերթը։






























