Armenian text to speach

Իսրայելը սպառնում է հարվածել Բեյրութի հարավային արվարձաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական բանակը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու իր պատրաստակամության մասին և կոչ է արել տեղի բնակիչներին լքել իրենց տները: Հայտարարությունը հրապարակել է իսրայելական բանակի արաբերեն լեզվով խոսնակը X սոցիալական ցանցում:

«Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացնում է Բեյրութի Դահիա թաղամասի բնակիչներին և կոչ է անում նրանց տարհանվել սեփական անվտանգության համար», – գրել է նա:

Խոսնակը հայտարարել է, որ եթե «Հեզբոլլահը» շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքների և ավանների վրա, իսրայելական բանակը կհարվածի Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում գտնվող թիրախներին։




Լրահոս