Armenian text to speach

Ի՞նչ է հայտնի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանի խուզարկությունից․ կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն Կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես, Աշտարակ քաղաքում։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ խուզարկություն է իրականացվել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։
ArmLur.am-ին «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ այս պահին Քննչականում է, բայց մանրամասներ չցանկացավ հայտնել։

ArmLur.am-ին պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ հայտնեց, որ հերթական ապօրինի խուզարկությունն է։ Նրա խոսքով՝ խուզարկության արդյունքում որևէ բան չի գտնվել։ Պատգամավորը նաև ArmLur.am-ին հայտնեց, որ կա ձերբակալված։

Նանիկ Աղասյան




Լրահոս