Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության անդամներին ասել է, որ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը քվեարկության դնելու իմաստ չունի այս պահին, քանի որ «Հեզբոլլահը» չի ընդունում դրա պայմանները, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ներկայումս համաձայնություն չկա։ «Հեզբոլլահը» դեմ է դրան, ինչը նշանակում է, որ ես այն չեմ ներկայացնի կաբինետի քվեարկությանը։ Եթե նրանք համաձայնվեն, ես այն կներկայացնեմ հաստատման համար», – ասել է նա։
Առանց կաբինետի հաստատման՝ Իսրայելը պարտավոր չէ պահպանել զինադադարի համաձայնագրի պայմանները։





























