Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան, Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
2026 թվականի ընտրությունների օրը պատմություն դարձավ, իսկ այժմ հանրության ուշադրությունը սևեռված է ձայների հաշվարկի և առաջիկա ժամերին հրապարակվելիք նախնական արդյունքների վրա։
Մինչ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ամփոփել տվյալները, ArmLur.am-ի իրականացրեց exit poll տարբեր ընտրատեղամասերի դիմաց և պետք է ասել որ համարձակ պատասխանում էին իշխանություն ընտրողները, մի փոքր մասը խոստովանեց, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին է ընտրել, իսկ մեծ մասը հրաժարվեց պատասխանել տեսախցիկների առաջ:
Օրվա ընթացքում հավաքված տվյալների վերլուծությամբ ArmLur.am -ը նախանշում է հնարավոր քաղաքական պատկերը։ Ըստ այդ գնահատականների՝
* ՔՊ-ն կարող է ստանալ 38-42%,
* «Ուժեղ Հայաստանը»՝ 20-24,
* «Հայաստան» դաշինքը՝ 8-10%,
* ԲՀԿ-ն՝ 6-7%,
* Շնորհապետական կոըսակցություն՝ Գուրգեն Սիմոնյանի քաղաքական ուժը՝ 3.5-4%,
* Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 2.8-3.5% աջակցություն։
Այսպիսով, եթե ընդդիմադիր ուժերը մոտենան նշված միջակայքների վերին շեմերին, քաղաքական ուժերի հարաբերակցությունը կարող է էապես փոխվել հօգուտ ընդդիմության։ Իսկ եթե արձանագրվեն միջակայքների ստորին ցուցանիշները, ապա իշխանությունը կարող է պահպանել առավելությունը՝ օգտվելով նաև ընտրական համակարգի առանձնահատկություններից։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ այս թվերը պաշտոնական արդյունքներ չեն, այլ ArmLur.am-ի վերլուծության արդյունքներն են, որոնք արտացոլում են ընտրություններից հետո ձևավորվող հնարավոր պատկերը։ Դրանց ճշգրտության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ հրապարակվեն և գոնե մասամբ ամփոփվեն նախնական պաշտոնական տվյալները, ինչը սպասվում է կեսգիշերին մոտ։
Մինչ այդ մնում է զինվել համբերությամբ և սպասել ընտրական գիշերվա գլխավոր ինտրիգի բացահայտմանը։
Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան, Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․