Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դատի է տվել Հարկադիր ծառայությանը. նյութեր են ուզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դատի է տվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2026 թվականի մայիսի 6-ին վարչական դատարան դիմում է ներկայացվել պահանջելով, որ վարչական դատարանը ստիպի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը «Որոշակի գործողություններ կատարելու պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը ՈՐՈՇԵՑ Իշխան Սաղաթելյանի հայցադիմումն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ 22․05․2026 թվականի «Որոշակի գործողություններ կատարելու պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ. 2. Վարչական գործը քննել ընդհանուր կանոններով և Oրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնել 22․05․2026 թվականի «Որոշակի գործողություններ կատարելու պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին» որոշման ընդունմանն ուղղված կատարողական վարույթի նյութերը:

Ասել է թե, այս պահին վարչական դատարան Իշխան Սաղաթելյանի հանցադիմումի հիման վրա նյութեր է պահանջել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանից:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս