Armenian text to speach

Պուտին-Փաշինյան հանդիպում չի լինի մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով՝ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մինչև ընտրությունների ավարտը վարչապետը, հավանաբար, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով։ Իսկ հետո արդեն՝ ընտրությունների վերջնական ավարտից կախված, մենք կորոշենք երկկողմ մակարդակով», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։




Լրահոս