Armenian text to speach

Հայաստանը պետք է արագ ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է արագ որոշում կայացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում՝ ընդգծելով, որ հարցն արդեն «սուր է դրված»։

Լավրովի խոսքով՝ Հայաստանում արդեն ընդունվել է օրենք Եվրամիությանը միանալու մասին, ինչը, նրա գնահատմամբ, ստեղծում է իրավիճակ, երբ անհրաժեշտ է հստակեցնել երկրի արտաքին տնտեսական և քաղաքական ուղղությունը։

«Հայաստանում արդեն ընդունվել է օրենք ԵՄ-ին անդամակցելու մասին, հետևաբար հարցը արդեն սուր է դրված», — նշել է նա։

Նա հիշեցրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այս հարցի պարզաբանումը պետք է տեղի ունենա օպերատիվ կերպով։

Լավրովը ընդգծել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կանոնները փոխադարձաբար բացառող են, հետևաբար դրանցում միաժամանակ անդամակցությունը գործնականում անհնար է։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ՝ ներառյալ ռազմական ոլորտում երկխոսությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի 




Լրահոս