Armenian text to speach

Լավրովը խոսել է Աբու Դաբիի բանակցությունների և Մոսկվայում սպասվող հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբու Դաբիում ուկրաինացի բանակցողները գործնական մոտեցում են ցուցաբերել՝ ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու, ով իր սեփական խաղերն է վարում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Աբու Դաբիում կայացած այս բանակցություններից հետո բոլոր կողմերը հանդես եկան քիչ թե շատ դրական մեկնաբանություններով։ Զելենսկիին մի կողմ եմ թողնում. նա անընդհատ իր սեփական խաղերն է խաղում, սակայն նրա բանակցողները, ըստ ամենայնի, կենտրոնացած էին բովանդակային հարցերի վրա», — ասել է Լավրովը «Վեստի» լրատվամիջոցի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ բանակցությունների եռակողմ ձևաչափն ամենահարմարն է։

«Ամերիկացի բանակցողները մեկնում են Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացնելու իրավիճակի մասին։ Նա նաև պարբերաբար նմանատիպ զեկույցներ է ստանում Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունից։ Հիմնվելով ամերիկացիներից լսածի վրա՝ նա կորոշի մեր հետագա գործողությունների ընթացքը։ Այդ ընթացքը կկառուցվի այնպես, որ ապահովվի հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործումը. նպատակներ, որոնք նախագահը հստակեցրել էր 2024 թվականի հունիսին և որոնք այդ ժամանակվանից ի վեր մնացել են անփոփոխ», — հայտարարել է Լավրովը՝ անդրադառնալով ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա սպասվող այցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ինքը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի կմեկնեն Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ և քննարկելու բանակցությունների արդյունքները։




Մամուլի Տեսություն

Լրահոս