Լավրովն ասել է Մոսկվայում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում։
Լավրովի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում ՀԱՊԿ անդամավճարները։ Այդ պատճառով բարձրացվել է կազմակերպությունում ձայնի իրավունքից և պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից զրկելու հարցը։
«Սակայն ընդգծում եմ, որ նույնիսկ դրանից հետո Հայաստանի համար ՀԱՊԿ շրջանակում կպահպանվեն բոլոր իրավունքները, այդ թվում՝ անվտանգության ապահովման իրավունքը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հարցը նախատեսվում է քննարկել վաղը՝ Կրեմլում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։
Անի Վարդանյան




























