Armenian text to speach

Սաուդյան Արաբիան վերացնում է լիբանանյան ապրանքների ներմուծման արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան հայտարարել է լիբանանյան ապրանքների ներմուծման վրա հինգ տարի առաջ դրված արգելքի վերացման մասին, ինչը կարևոր քայլ է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունները վերականգնելու փորձի տեսանկյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

Թագավորությունը 2021 թվականին արգելք էր դրել լիբանանյան մրգերի և բանջարեղենի վրա՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են թմրանյութերի մաքսանենգության համար, իսկ ամիսներ անց արգելքը տարածել էր լիբանանյան բոլոր ապրանքների վրա։

Դիվանագիտական ​​ճգնաժամի հիմքում Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային մրցակցությունն էր Իրանի հետ և դժգոհությունը Լիբանանում Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» խմբավորման ազդեցության առնչությամբ։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հրամանով արգելքի վերացումը տեղի է ունեցել Լիբանանի կողմից ձեռնարկված դրական քայլերի արդյունքում։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային այս որոշման համար, որը, նրա խոսքով, «շոշափելիորեն կնպաստի ազգային տնտեսության վերականգնմանը»։

 




Լրահոս