Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Հարավային Լիբանանի Անսար գյուղում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել երեք մարդ. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Լիբանանի շտապօգնության ծառայությունից։
«Անսարի ծայրամասում գտնվող տան վրա իրականացված ավիահարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Տունն ամբողջությամբ ավերվել է», — հայտնել է գործակալության աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարական խմբերը շարունակում են փլատակների մաքրման և զոհվածների ու վիրավորների դուրսբերման աշխատանքները։



























