Առնվազն 5 լիբանանցի է զոհվել մեկ օրում, ևս 37-ը ստացել են վիրավորում երկրի հարավային և արևելյան շրջաններին իսրայելական ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է հանրապետության Առողջապահության նախարարությունը:
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4,359-ի, իսկ վիրավորներինը՝ 12,362-ի», – նշվում է գերատեսչության ամփոփագրում:
Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, չնայած հունիսի 19-ին կողմերի միջև հայտարարված զինադադարին, իսրայելական ՌՕՈւ-ն օրվա երկրորդ կեսին հարվածներ է հասցրել Վադի էս-Սուլյուկի և Վադի էլ-Խոջեյր հովիտներում գտնվող ցամաքային թիրախներին: Օդային գրոհներ են իրականացվել Տյուրոս քաղաքի շրջակայքում գտնվող Էլ-Մանսուրի բնակավայրի ուղղությամբ:
Ավելի վաղ Իսրայելական ԶՈւ-ն ականապատել և պայթեցրել էր տասնյակ բնակելի տներ և շինություններ Բանի-Խայան բնակավայրում, որտեղ գտնվում էր «Հեզբոլլահ» շիական կազմակերպության հենակետը: Իսրայելական հրամանատարությունը նախապես քաղաքացիական բնակչությունից պահանջել էր էվակուացվել վտանգավոր շրջանից:




























