Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվել են «Հեզբոլլահ»-ի 70 ռազմական թիրախների վրա Լիբանանի հարավում, հայտնել է IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում հարավային Լիբանանում հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» 70 ահաբեկչական թիրախների, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-իհրթիռային կայանքների և ռազմական օբյեկտների», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելին, «իսրայելական պաշտպանության ուժերի զինվորների գործողությունների տարածքում հայտնաբերված ահաբեկիչները վերացվել են հարավային Լիբանանում», – հավելել է IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը։




























