Armenian text to speach

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվելու 490 տոննա ռուսական ցորեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան կկատարվի հերթական մատակարարումը։

Հունիսի 16-ին Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քյասիկ կայարան կուղարկվի 7 վագոն՝ ընդհանուր 490 տոննա ցորենով բեռ, հաղորդում է Trend-ը։

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Հիշեցվում է նաև, որ տարանցումից բացի Ադրբեջանի տարածքով Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 12 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս