Armenian text to speach

Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 30 վագոն պրոպան գազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից դեպի Հայաստան այսօր նախատեսվում է պրոպան գազի հերթական խոշոր խմբաքանակի տեղափոխում՝ Ադրբեջանի տարածքով։

Ինչպես հայտնում է ադրբեջանական АПА գործակալությունը, խոսքը 30 վագոն ռուսական պրոպան գազի մասին է, որոնք այսօր ուղարկվելու են Բալաջարի կայարանից՝ տարանցելով Ադրբեջանի երկաթուղային ցանցով դեպի Հայաստան։

Նշվում է, որ բեռի տեղափոխումը իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործող տարանցիկ փոխադրումների շրջանակում՝ Ադրբեջանի տարածքով։

Հաղորդելով այս մասին՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը նշում է, որ  հունիսի 20-ի տվյալներով Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան այսօրվա դրությամբ արդեն առաքվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, 7 հազար տոննայից ավելի պարարտանյութ, 414 տոննա անթրացիտ (քարածխի տեսակ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:

Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նավթամթերք: Այսօրվա դրությամբ, APA-ի տվյալներով, Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2 հազար 955 տոննա ԱԻ-95 բենզին:

Անի Վարդանյան




Լրահոս