Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման հենակետերի վրա Իսրայելի կողմից իրականացված ինտենսիվ օդային հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 77 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Եվս 120 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
«Մարտի 2-ին՝ ռազմական սրացման սկսվելուց ի վեր, զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4057-ի, 12121-ը՝ վիրավորների», – ասվում է նախարարության զեկույցում, որը հրապարակվել է X-ում։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել իսրայելական ավիահարվածներից մնացած ավերակները Նաբաթիե քաղաքում և շրջակայքում։ Զոհերի թիվը կարող է աճել։
Լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Քֆար Ռումմանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինվոր։




























