ArmLur.am-ը շարունակում է հրապարակումները դատական համակարգի ծանրաբեռնվածության և հատկապես վերջին մի քանի ամիսներին Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մասին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը նախընտրական ժամանակահատվածում և դրանից դեռ մեկ ամիս առաջվա տվյալներով ընդհանուր առմամբ ստացել է 400 խուզարկության միջնորդություն, ինչպես նաև 150-ից ավելի՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Գործերը հիմնականում վերաբերել են ենթադրյալ կաշառք տալուն, ստանալուն, բարեգործության արգելքը խախտելուն։
Եվ այսպես, ArmLur.am-ին առավել մանրամասներ են հայտնի դարձել Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործերի և դատավորների ծանրաբեռնվածության մասին։ Մասնավորապես՝ հունիսի 1-ից մինչև հունիսի 11-ը ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին 110 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Օրինակ՝ պաշտոնական փաստաթղթերից մեկից հայտնի դարձավ, որ 2025 թվականի նույն ժամանակահատվածում 30 միջնորդություն է ներկայացվել կալանավորման վերաբերյալ։
2024 թվականին նույն ժամանակահատվածում միջնորդությունների քանակը եղել է 19-ը։
2023 թվականի նույն ժամանակահատվածում կալանավորման միջնորդությունները եղել են 18-ը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























