Բանակում ատեսատավորման հարցի շուրջ իրավապահների բացահայտումները խիստ մտահոգության տեղիք են տալիս :
Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ *** զորամասում ատեստավորմանը մասնակցելու նպատակով հանձնել է թմրանյութերի գործածման կապակցությամբ մեզի թեստավորում և քանի որ վերջինս պարբերաբար թմրամիջոց օգտագործած վիճակում է ներկայացել ծառայության վայր, դրանով պայմանավորված իր հետ գաղտնի կերպով հոսպիտալ է տարել իր ազգական Ա. Հովհաննիսյանի մեզը, համապատասխան սրվակի մեջ լցնելով:
Իր հետ նախապես տարված մեզը հանձնել է թեստավորման, ինչի հետևանքով թեստավորման արդյունքները ստացվել է բացասական, դրանով հանդերձ կեղծ տեղեկություններ ներկայացնելով ատեստավորման հանձնաժողովին՝ հնարավորություն է ունեցել մասնակցելու ատեստավորմանը, որի ընթացքում ստանալով բավարար գնահատական, որոշակի ժամանակահատվածում, ամսեկան ապօրինի եղանկով ստացել է գումար, պետությանը վնաս պատճառելով:
Քնար Մանուկյան




























