Armenian text to speach

«Հեզբոլլահը» Իսրայելի հետ կնքված համաձայնագիրը համարում է «խայտառակություն և ինքնիշխանության կորուստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը անվավեր է՝ այն անվանելով «ինքնիշխանության կորուստ»։

«Այս համաձայնագիրը ոչ մի իրավական ուժ չունի. Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի դրույթները պետք է իրականացվեն։ Վաշինգտոնում կնքված շրջանակային համաձայնագիրը նվաստացում է, անպատվություն և ինքնիշխանության կորուստ», – ասել է նա «Ալ Մանար» հեռուստաալիքով հեռարձակված ելույթում։

Նա հայտարարել է, որ համաձայնագրում իսրայելական զորքերի դուրսբերումը «Հեզբոլլահի» զինաթափմանը կապող կետը չափազանց վտանգավոր առաջարկ է, որը հատում է բոլոր «կարմիր գծերը»։

Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները երեկ Վաշինգտոնում ստորագրեցին շրջանակային համաձայնագիր՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որը նպատակ ունի կարգավորել հակամարտությունը։




Լրահոս