Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի դաշնային հող Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Միջադեպի մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։
Իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը ձերբակալված է, սակայն միջադեպի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։
Ըստ NDR-ի տվյալների՝ ոստիկանությունը նախազգուշացրել է բնակիչներին Դանկերսշտրասե փողոցում իրականացվող գործողության մասին և հորդորել խուսափել այդ շրջանից։ NTV հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել մայրերի և երեխաների կենտրոնում։
Hamburger Morgenpost պարբերականի տեղեկություններով՝ զոհվածների թվում կա չորս կին և մեկ տղամարդ, զոհերի թվում երեխաներ չկան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով նաև մի քանի մարդ է տուժել։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է երկու կասկածյալ, որոնց թվում՝ ենթադրյալ հրաձիգը։ Դեպքի հանգամանքներն ու հարձակվողների դրդապատճառները պարզվում են։
























































































