Ֆեյսբուքյան օգտատեր Լարա Աթոյանն ահազանգում է․
«Եթե երբևէ որոշեք վարորդական իրավունքի գործնական քննություն հանձնել Գորիսում, նախապես լավ ուսումնասիրեք, թե ինչի միջով եք անցնելու։
Մեր փորձը քաղաքի միակ՝ «Վազանց» ավտոդպրոցի և Գորիսի քննական կենտրոնի հետ, մեղմ ասած, հիասթափեցնող էր։ Երևանից հասնում ենք այնտեղ, որ երթուղին ուսումնասիրենք, մարդիկ պայմանավորվել են և զանգերն արհամարում են։
Սկսենք նրանից, որ քննական կենտրոնը ուսումնական մեքենա չունի, և քննություն հանձնելու համար ստիպված եք մեքենա վարձել՝ միակ ավտոդպրոցից։ Եթե ձեզ մեկ ժամ կամ ավելի սպասեցնեն, վճարելու եք նաև այդ ժամանակի համար։ Ստացվում է՝ քաղաքացին ոչ միայն սպասում է, այլև դրա համար վճարում։
Ամենացավալին, սակայն, տեսուչի՝ Վ. Հ. Հակոբյանի վերաբերմունքն էր։ Քննության ընթացքում և դրանից առաջ նա իրեն թույլ էր տալիս բարձր տոնով խոսել, հոգեբանական ճնշում գործադրել, հեգնական արտահայտություններ անել։ Երբ խնդրեցինք օգնել ակտիվացնել կտրոնը, փոխարենը լսեցինք. կոպիտ արձագանք «Գիտե՞ք՝ ես ով եմ»։ Իսկ երբ արդեն մեկ ժամից ավելի սպասեցնելուց հետո հետաքրքրվեցինք, թե երբ է սկսվելու քննությունը, պատասխանը հետևյալն էր. «Մենք ձեզ սպասել ենք, հիմա դուք սպասեք»՝ գոռալով, մինչդեռ մենք նույնիսկ մեկ րոպե չէինք ուշացել։
Սա պետական ծառայողի՞ վարք է։
Մարդու Իրավունքների Պաշտպան ՀԿ
Երբ փորձեցինք հանդիպել պետին՝ Վ. Մ. Սարգսյանին, մեզ պատասխանեցին, որ նա «զբաղված է» և չի կարող ընդունել։ Սակայն նույն ընթացքում ակնհայտ էր, որ մարդիկ ազատ մուտք ու ելք էին անում նրա աշխատասենյակ և հանգիստ զրուցում։
Քննությունը տևում է հինգ րոպե, նստելուց արդեն հեգնական ժպտում է ու երթևեկության մեջ մտնելուց հետո ասում, որ «Դուք հոծ գիծ տրորեցիք մեկ ակով՝ կտրված եք, իջեք ես հետ կտանեմ», հարցին թե այլ սխալ կար արձանագրված, նշում է. «Ոչ՝ տեղափոխվեք այս կողմ, այս խախտումը բավարար է, որ գնաք»։
Այս ամենը շատ լուրջ հարցեր է առաջացնում.
* Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի այն ժամանակի համար, երբ իրեն անհիմն սպասեցնում են։
* Ինչո՞ւ է պետական ծառայողը քաղաքացիների հետ խոսում անհարգալից և թույլ տալիս իրեն ավելորդ արտահայտություններ, փորձում ենք հասկանալ վարքի պատճառքը, ասում է բարձր տոնով եք թվերը թելադրել՝ կտրոնի ակտիվացման։
* Ինչո՞ւ քաղաքացին չի կարող ընդունելության արժանանալ ղեկավարի մոտ, երբ ակնհայտ է, որ այլ մարդկանց նա ընդունում է։
* Եվ ամենակարևորը՝ ո՞վ է վերահսկում այս ամենը։
Դիմում եմ ՀՀ ներքին գործերի նախարարություն – Ministry of Internal Affairs of Armenia , ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին` խնդրում եմ ուսումնասիրել Գորիսի քննական կենտրոնում քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպումը, տեսուչների վարքագիծը և ծառայության որակը։ Պետական ծառայողը պարտավոր է ծառայել քաղաքացուն, ոչ թե իրեն վեր դասել նրանից։
Դիմում եմ նաև Գորիսի համայնքի ղեկավարությանը։ Եթե այս ամենը հայտնի է և տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում, բնական է, որ քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ է այս իրավիճակը շարունակվում և ինչո՞ւ դրա նկատմամբ պատշաճ արձագանք չկա։
Arush Arushanyan
Հուսով եմ, այս գրառումը կհասնի պատասխանատուներին, և խնդիրը կստանա ոչ թե հերթական արդարացումը, այլ իրական լուծում։
Քաղաքացին արժանի է հարգալից վերաբերմունքի, անկախ նրանից՝ նա քննություն է հանձնում, թե որևէ այլ պետական ծառայություն է ստանում»։




























