Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են փորձել սպանել լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալին․ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: Հայտնի էր դարձել, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Արդյունքում, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արտաշես Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ էր ստացել: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը:

Հայտնել էինք, որ ցանկացել են սպանել լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալ Արտածես Չիչոյանին:

Հիշեցնենք , որ 2016 թվականի հուլիսի 4-ին 58-ամյա Եղիշե Խաչատրյանը սպանվել էր: Գործով մեղադրվում էին 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Եվ ահա հենց Դավիթ Բեկ փողոցում ցանկացել էին սպանել Արտաշես Չիչոյանին: Չիչոյանը մեկ տարի առաջ էր հայտնվել ազատության մեջ: Իսկ թե ինչու են ցանկացել սպանել Արտաշես Չիչոյանին, ով կամ ովքեր են նրա հետ խնդիր ունեն, պարզել է քննությունը:

Եվ այսպես Շանթ Սեյրանի Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա էդվարդ էրիկի Հայրապետյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ակոսափող զենք և ակոսափող այդ զենքից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող առնվազն 4 փամփուշտ:

Բացի այդ, Շանթ Սեյրանի Մեսրոպյանը Էդվարդ էրիկի Հայրապետյանի հետ խմբի կազմում, Ա. Է. Չ-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց կողմից կրած ակոսափող ատրճանակներից առնվազն ութ անգամ կրակել են վերջինիս ուղղությամբ, սակայն սպանությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել’ զենքերից կրակրված գնդակներից միայն մեկը’ Ա. Չ-ի աջ ոտքի ազդրին դիպչելու և դրա արդյունքում կյանքից չզրկվելու հետևանքով:

Էդվարդ Էրիկի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Շանթ Սեյրանի Մեսրոպյանի հետ խմբի կազմում,նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ակոսափող զենք և ակոսափող այդ զենքից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող առնվազն 4 փամփուշտ:

Բացի այդ, Էդվարդ Էրիկի Հայրապետյանը Շանթ Սեյրանի Մեսրոպյանի հետ խմբի կազմում, Ա. Է. Չ-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց կողմից կրած ակոսափող ատրճանակներից առնվազն ութ անգամ կրակել են վրջինի ուղղությամբ, սակայն սպանությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել’ զենքերից կրակրված գնդակներից միայն մեկը Ա. Չ-ի աջ ոտքի ազդրին դիպչելու և դրա արդյունքում կյանքից չզրկվելու հետևանքով Այս քրեկան գործով նախաքննության ավարտ է հայտարրավել ու գործը ուղարկվել է դատարան:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս