Թուրքիայում Ստամբուլից Իրաք ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է քառասուն մարդ։ DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ։
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը, Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Անկարա-Նիղդե մայրուղու վրա գտնվող Ակսարայ քաղաքի մոտակայքում։ Նախնական քննության համաձայն՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և շրջվել։ Ավտոբուսում գտնվող 37 ուղևորները, երկու վարորդները և ուղեկցորդը տեղափոխվել են Ակսարայի հիվանդանոցներ։




























