Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա գալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հենց որ պատրաստ լինի պատասխանատու որոշումներ կայացնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Եթե այս կերպ Զելենսկին արտահայտի իր պատրաստակամությունը՝ գալու Ռուսաստանի Դաշնություն, Կրեմլը կողջունի դա, նշել է Պեսկովը «Радио КП»-ի եթերում՝ մեկնաբանելով Զելենսկու առաջարկը՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ Կոնստանտինովկայում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդը խոսել է իրեն Մոսկվայում ընդունելու պատրաստակամության մասին և նշել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է, այլ ոչ թե Կոնստանտինովկան։
Պեսկովը հավելել է, որ Զելենսկին կարող է մայրաքաղաք գալ, «հենց որ պատրաստ լինի կարևոր պատասխանատու որոշումներ կայացնել»։























































































