Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ մեղքերի համար Ալեն Սիմոնյանը մեղքերի թողություն խնդրեց. ո՞վ էր քահանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանի ծնկաչոք այս տեսարանը հիշեցնում է հայ պատմավիպասան Րաֆֆու նկարագրած խաչագողերին, որոնք բազմաթիվ մեղքեր գործելուց հետո դիմում էին եկեղեցուն և Ամենակարող Աստծուց ներում խնդրում։

ԱԺ նախագահի պաշտոնը կորցնելուց հետո, կարծես, Ալեն Սիմոնյանը որոշել է անցնել ապաշխարության ճանապարհով։

Այսօր նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մասնակցում մեղքերի խոստովանության և ապաշխարության արարողությանը։

Սիմոնյանի մեղքերի խոստովանությունն ընդունել և Ապաշխարության կարգը կատարել է Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, որը նախկին գնդերեց է և հայտնի է որպես իշխանական քահանա։ Նա ևս միացել է Վեհափառ Հայրապետին հեռացնելու պայքարին։

Ապաշխարության կարգը կատարվել է Նեղուցի վանքում՝ Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Արդյոք գործած մեղքերի գինը պաշտոնն ու «տաք աթոռն» էին, գիտի միայն Ալեն Սիմոնյանը։

Իսկ մենք առանձնացրել ենք Ալեն Սիմոնյանի այն քայլերը, որոնք հանրային լայն արձագանք և քննադատություն են ստացել.

առանց փոխելու ուղղաիր կետադրիր

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս