Բարսելոնայում հուլիսի 9-ին գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 40.7 աստիճան շոգ․ դա վերջին 112 տարիների ամենաբարձր ցուցանիշն է այս բնակավայրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը։
Սաստիկ շոգ է նաև Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է երկրում մոլեգնող ավելի քան 300 անտառային հրդեհների մասին, որոնք բռնկվել են աննախադեպ բարձր ջերմաստիճանների պատճառով։
Իսկ Անգլիայի որոշ հատվածներում ջերմաստիճանը հուլիսի 9-ին գերազանցել է 32 աստիճանը։ Լոնդոնում գրանցվել է մինչև 34 աստիճան շոգ։




























