Armenian text to speach

43 աստիճան շոգ՝ Իտալիայում․ երրորդ շոգի ալիքը չի նահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում տարվա երրորդ շոգի ալիքը կշարունակվի առնվազն մինչև հուլիսի 20-ը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 43 աստիճանի։

iLMeteo.it-ի օդերևութաբան Լորենցո Տեդիչիի խոսքով՝ եթե երկրորդ շոգային ալիքի ընթացքում ջերմաստիճանը հասել էր 38-40 աստիճանի, ապա այժմ 34-35 աստիճանը դարձել է երկրի համար նոր նորմա։

Նրա տվյալներով՝ վերջին տասնամյակներին Իտալիայում ամառային ջերմաստիճաններն աճել են․ եթե մի քանի տասնամյակ առաջ հունիսին միջին ջերմաստիճանը կազմում էր մոտ 30-32 աստիճան, ապա այժմ այն զգալիորեն բարձր է։ Միլանում ևս հուլիսյան առավելագույն ջերմաստիճանները նախորդ դարի մոտ 33 աստիճանից հասել են շուրջ 37 աստիճանի։

Օդերևութաբանը բնակիչներին խորհուրդ է տվել խուսափել օրվա ամենաշոգ և խոնավ ժամերին դրսում երկար մնալուց։

Սպասվում է, որ հուլիսի 17-ի շրջանում Իտալիայում կարող է սկսվել նոր ուժեղ շոգային շրջան։ Ի տարբերություն նախորդ երկու շոգի ալիքների՝ այս մեկը կտարածվի ոչ միայն կենտրոնական և հյուսիսային, այլև երկրի հարավային հատվածներում։

Անի Վարդանյան




Լրահոս