Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը հայտնել է, որ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ ավտոբուսային երթուղիներ կգործեն: «Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի է ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղի։ «Կրասնոգվարդեյսկի»-ն մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից կարելի է հասնել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է նա: Դեպի Երևան ավտոբուսները կմեկնեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։ Չվերթի տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» («Метро Москвы») բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։





















