ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիլիթ Մակունցը ԿԸՀ է ներկայացրել ինքնաբացարկի դիմում և չի ստանձնելու պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ պատգամավորության թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել մինչև վաղը՝ ժամը 15:00-ն, այսինքն՝ մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկը։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել Լիլիթ Մակունցին։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանի կողմից ինքնաբացարկի դիմում դեռևս չներկայացնելը ուշագրավ հանգամանք է։
Նանիկ Աղասյան























































































