Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերել են ՊԵԿ քննչական վարչություն, նրան հարցաքննում են։ Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները։
ArmLur.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Արման Աբովյանը նշել է, որ կան ընկերություններ, որոնք իրենց կապիտալները դուրս են բերում Հայաստանից։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։
Մանրամասերը՝ տեսանյութում․




























