Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունիում սպանված 20-ամյա տղայի հայրը փորձում է մոտենալ որդուն․ ոստիկանները թույլ չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված բացառիկ կադրերում երևում է ողբերգական միջադեպից հետո ստեղծված ծանր տեսարանը։

Սպանված 20-ամյա Վահե Մկրտչյանի հայրը փորձում է մոտենալ որդու դիակին, սակայն դեպքի վայրում աշխատող իրավապահները, քննչական գործողություններից ելնելով, նրան թույլ չեն տալիս անցնել սահմանազատված տարածք։

Տեսանյութում արձանագրված կադրերը փոխանցում են դեպքի վայրում տիրող լարված և հուզական մթնոլորտը՝ այն պահերին, երբ ընտանիքի անդամները փորձում են հաղթահարել կատարվածի ցավը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս