Թուրքիան ստացել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ամերիկյան X ընկերության սոցիալական ցանցերում արված գրառման մեջ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Անկարան ևս մեկ կարևոր արդյունքի է հասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ վարվող բազմավեկտոր արտաքին քաղաքականության շրջանակներում։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու որոշումը կայացվել է ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների կողմից Ֆիլիպինների Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ։
«Այսպիսով, մենք ստացել ենք կարգավիճակ, որն անմիջապես հաջորդում է ԱՍԵԱՆ կառուցվածքին անդամակցությանը և որը նախկինում շնորհվել էր միայն 11 պետության», – ընդգծել է նախարարը։
Ֆիդանը շնորհակալություն է հայտնել ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարներին, Ֆիլիպինների նախագահությանը և ԱՍԵԱՆ-ի քարտուղարությանը այս գործընթացին աջակցության համար։




























