Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ընտրություններն էլ անցան․ ախպե՛ր, ո՞ւր եք, շենքը կփլվի, կմեռնենք»․ արաբկիրցիները ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 24/1 շենքի բնակիչները ահազանգում են, որ իրենց շենքը գտնվում է վթարային վիճակում։ Նրանց խոսքով՝ եթե խնդրին շուտափույթ լուծում չտրվի, հետևանքները կարող են ողբերգական լինել։

Բնակիչները նշում են, որ շենքի կեղտաջրերը լցվում են նկուղային հարկ, ինչի հետևանքով շենքն աստիճանաբար նստում է։ Նրանք մտահոգված են, որ իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում։

«Ընտրություններն ավարտվեցին, իսկ հիմա ո՞ւր եք»,-նշում են բնակիչները։

Բնակիչ Կարեն Ղևոնդյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու բնակիչների մտահոգությունները։

Քնար Մանուկյանը, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս