Պակիստանը ԱՄՆ-ից խնդրել է 10 միլիարդ դոլարի արժութային կայունացման ծրագիր՝ երկրի ֆինանսական վիճակը ամրապնդելու և ազգային արժույթի՝ ռուփիի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։
Reuters-ի տվյալներով՝ Իսլամաբադը ցանկանում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ կնքել մինչև 5 տարի ժամկետով աջակցության համաձայնագիր, որը կօգնի մեծացնել արտարժութային պահուստները և նվազեցնել կախվածությունը միջազգային վարկերից։
Այս քայլը հաջորդում է Պակիստանի ակտիվ դիվանագիտական դերակատարությանը՝ Իրանի շուրջ բանակցություններում։ Երկիրը նաև շարունակում է իրականացնել ԱՄՀ-ի պահանջած բարեփոխումները՝ հարկերի բարձրացում, ծախսերի կրճատում և ֆինանսական կարգապահություն։
Պակիստանը վերջին տարիներին խուսափել է դեֆոլտից՝ ԱՄՀ-ի և այլ գործընկերների ֆինանսական աջակցությամբ, սակայն դեռ կախված է արտաքին օգնությունից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի մեկնաբանել հնարավոր համաձայնագրի վերաբերյալ տեղեկությունները։