Armenian text to speach

Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով շարունակել են մարդկանց տարհանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլայի նահանգում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 60 000 մարդ է տարհանվել, իսկ կրակը ոչնչացրել է մոտավորապես 20 000 հեկտար տարածք։ Այս մասին հաղորդել է RTVE հեռարձակող ընկերությունը։

«Հրդեհն արդեն ընդգրկել է մոտ 20 000 հեկտար տարածք, և 60 000 մարդու տարհանման անհրաժեշտություն է առաջացել. մասնավորապես՝ շուրջ 50 000-ը՝ Մադրիդի շրջանում, իսկ 13 000-ը՝ Ավիլայում»,– հայտնում է հեռարձակողը։

Երեկ Իսպանիայի Ներքին գործերի նախարարը հրդեհների տարածման պատճառով համազգային արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլա նահանգում։




Լրահոս