Իրավապահները այս պահին քննում են Ավետ Կոնջորյանի գործողոթյունները : Աժ փոխնախագահ ՀԱՅԿ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել : «Իրազեկ քաղաքացիների միավորումում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։ Մեզ հայտնի դարձավ, որ Ավետ Կոնջորյանը հրավիրվել է նախաքննական մարմին եւ ծեծի գործով հարցաքննվել ու տուժող ճանաչվել, իսկ խուլիգանության մասին հաղորդման վերաբերյալ նախաքննական մարմնում քննություն է իրականացվում :
Ավետ Կոնջորյանին կառաջադրվի մեղադրանք , թե ոչ կսպասենք քննության ընթացքին : Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով 5 ձերբակալված անձանց ազատ է արձակել եւ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամ գրավը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերրը, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի էՐ ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Նշենք, որ մինչ ծեծը եղել էր միջադեպ: Հրաարակվել էր տեսանյութ, թե ինչպես Ավետ Կոնջորյանը մեղադրյալներից մեկի տան կողքով մեքենան վարում եւ հայհոյանքներ հնչեցնում սպառնալով «գյուլել»:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























