Armenian text to speach

Օգոստոսի 1, 1914․ Եվրոպան վերջնականապես սահեց համաշխարհային պատերազմի անդունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1914 թվականի օգոստոսի 1-ին Գերմանական կայսրությունը պատերազմ հայտարարեց Ռուսական կայսրությանը՝ Առաջին համաշխարհային պատերազմը վերածելով լայնածավալ եվրոպական հակամարտության։ Ընդամենը մի քանի օր առաջ Ավստրո-Հունգարիան պատերազմ էր հայտարարել Սերբիային, սակայն հենց Գերմանիայի այս քայլից հետո դաշինքների համակարգը սկսեց գործել ամբողջ ուժով, և պատերազմը արագորեն ընդգրկեց Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր պետություններին։

Ռուսաստանը, աջակցելով Սերբիային, սկսել էր զորահավաք, ինչը Բեռլինը գնահատեց որպես անմիջական սպառնալիք։ Ի պատասխան՝ Գերմանիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ արդեն օգոստոսի 3-ին՝ նաև Ֆրանսիային։ Մի քանի օր անց պատերազմին միացավ նաև Մեծ Բրիտանիան։

Այս իրադարձությունները սկիզբ դրեցին մարդկության պատմության ամենաարյունալի հակամարտություններից մեկին։ Առաջին համաշխարհային պատերազմը տևեց ավելի քան չորս տարի, խլեց շուրջ 20 միլիոն մարդու կյանք և հիմնովին փոխեց աշխարհի քաղաքական քարտեզը՝ հանգեցնելով չորս կայսրությունների՝ Գերմանական, Ռուսական, Ավստրո-Հունգարական և Օսմանյան, փլուզմանը։




Լրահոս