Իրանը կհարվածի Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բուլղարիայում գտնվողներին, եթե դրանք օգտագործվեն Թեհրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մողթադային։
«Մեզ համար Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կամ Բուլղարիայում տեղակայված ամերիկյան ռազմակայանը ոչնչով չի տարբերվի Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմակայանից։ Եթե որևէ երկրի տարածք օգտագործվի Իրանի դեմ գործողությունների համար, ապա այն կարող է դառնալ Իրանի պատասխան գործողությունների թիրախ», — ասել է նա իրանական SNN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Մողթադային հավելել է, որ սկզբում եվրոպական երկրները հայտարարել էին, թե մտադիր չեն միանալ ԱՄՆ-ի մոտեցմանը, սակայն ավելի ուշ Վաշինգտոնը բանակցություններ սկսեց մի շարք եվրոպական պետությունների հետ՝ նրանց տարածքների և ռազմակայանների օգտագործման վերաբերյալ։




























