Armenian text to speach

Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 71-ամյա Արամայիս Հարությունյանն է։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։




Լրահոս